Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Երևանի Առաջին ատյանի դատարանի Կենտրոնի մասնաճյուղում ընթացող ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում ժամը 14։00-ին փաստաբան Արամ Օրբելյանն ընդհատեց իր պաշտպանական ճառը և առաջարկեց դադարեցնել դատական նիստը, քանի որ ֆիզիկապես հոգնել է և բացի այդ իրեն դատարանից ծանուցել էին, որ մինչև 14։00-ն է լինելու այն։
Մեղադրող կողմն առաջարկեց շարունակել նիստը, սակայն փաստաբանը պնդեց որ միայն երկրորդ փաստարկը ներկայացնելու համար պետք է ընթերցի 64 էջ, ինչը 2 ժամ կտևի և իրեն դժվար է լինելու։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը համաձայնեց նիստը հետաձգել մինչև հաջորդ օրը՝ 10։00-ն և Օրբելյանին առաջարկեց որպեսզի վերջինս Հրայր Թովմասյանին հրավիրի դատական նիստին՝ չնայած իր կողմից նախկինում ընդունած՝ դահլիճից հեռացման դատական սանկցիայի առկայությանը։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։