|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հայ–ադրբեջանական և ղարաբաղա–ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը մեծ արձագանք է գտել Արցախյան ազատամարտի մասնակիցների մոտ։ Նախորդ շաբաթ Մարտակերտի և Հադրութի ազատամարտիկներն են մեկնել առաջին գիծ՝ զինվորների հետ մարտական հերթապահության համար։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի թույլտվություն ստանա Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու և զինվորներին քաջալերելու։
Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նման հարցով դիմել են մի շարք այլ ազատամարտիկներ ու հրամանատարներ ևս, անգամ նրանք, ովքեր քաղաքական վերջին իրադարձությունների պատճառով սառեցրել էին իրենց հարաբերություններն իշխանությունների հետ։