Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով Հայաստան գալուց հետո տասնյակ ազատամարտիկների հետ է հանդիպել։ Նրա հանդիպումները անցել են նույն սցենարով, պատրվակը եղել է իր հոր՝ազատամարտիկ Վալերի Վարդանյանի, այդ թվում նաև նրա զոհվելու հանգամանքների մասին հարցուփորձ անելը։ Իսկ արդեն երկրորդ հանդիպման ժամանակ նա, որպես կանոն, փորձել Է ինչ-որ գաղտնի թեմայի շուրջ «կոնսպերատիվ» զրույց ծավալել։
Գործնականում ազատամարտիկների մեծամասնությունը գաղտնի զրուցելու առաջարկը լսելուց հետո երիտասարդին դուրս են վռնդել, երբեմն նաև կոպիտ բառերով։ Իսկ բոլոր այն ազատամարտիկները, որոնք Արթուր Վարդանյանի՝ գաղտնի զրուցելու առաջարկությանը դրական են պատասխանել, ու պարզ չէ՜ ինչ են զրուցել (գուցե շատ անմեղ ինչ-որ թեմայով) այսօր հայտնվել են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում և ստիպված են պարզաբանել, թե երիտասարդի հետ ինչ թեմայի շուրջ են զրուցել և արդյոք նրա ծրագրերի մասին որևէ տեղեկություն ունեցել են, թե ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։