կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-13 14:25
Հասարակություն

Ազատամարտիկներին ժողովրդի մանդատն է պետք

Ազատամարտիկներին ժողովրդի մանդատն է պետք

Այսօր Եռաբլուրում անցկացվել է ազատամարտիկների հավաքը: Հավաքվելու հայտարարություն հնչեց, երբ ծեծի ենթարկվեցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և Սուրեն Սարգսյանը:
Ազատամարտիկներին զայրացրել էին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայտարարությունները, թե ով իր ներկայությամբ հայհոյի նախագահին, ապա «ականջները կկտրի»:


Ազատամարտիիկների շարքում էին կանգնած նաև պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը և բազմաթիվ այլ հրամանատարներ՝ Հայաստանի տարբեր մարզերից:


Ազատամարտիկները նախ ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին, մեկ լռությամբ հարգեցին նրանց հիշատակը և սկսեցին ելույթները:


Հայտարարվեց, որ գիտակցելով են եկել Եռաբլուր:

 

Ասվեց նաեւ, որ դա ոչ թե հանրահավաք է, այլ համաժողով, փորձել են հավաքել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում՝ Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված, և պատրաստ են լուծել կարևոր խնդիրները:


Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց վրա են ուզում վերցնել ազատամարտիկների և հայ ժողովրդի անվտանգության հարցը, որովհետև կան հարցեր, որոնք դեռ պատասխաններ չունեն, ժողովուրդն ունի կասկածներ, որոնք օրեցօր ավելի են խորանում:


«Բարձրագոչ հայտարարություններ են անում մարդիկ, ովքեր տեղյակ չեն մարդկանց հոգսից: Մենք պատրաստ ենք ժողովրդի հոգսը մեզ վրա վերցնել, բայց մեզ ժողովրդի մանդատն է պետք: Մենք պետք է անցնենք կոնկրետ գործողությունների և ասենք, որ այլևս չպետք է շարունակվեն անօրինականությունները»,- հայտարարեցին ազատամարտիկները: