Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե մենք չզորակցենք մեր երկրի ազատամարտիկներին, էլ ում կամ ինչին պետք է զորակցենք այլեւս»,- Yerkir.am-ին այսօր Ազատության հրապարակում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին, ով եկել էր Ազատության հրապարակ` նստացույցի դուրս եկած ազատամարտիկներին զորակցելու:
Նա նշեց, որ իր համար գերագույն արժեք է մեր հաղթանակը, մեր անկախության սկիզբը, գերագույն արժեք են այդ անկախությունը երաշխավորող ազատամարտիկները, եւ ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ ազատամարտիկ ընկերներ ունի եւ շատ լավ ընկերների էլ կորցրել է, այլեւ այն պատճառով, որ մեր կյանքում կան շատ միանշանակ բաներ: «Այս երկրի պետականությունն է միանշանակ արժեք, մեր երկրի սահմաններն են եւ այդ գաղափարները, այդ հասկացությունը կրողները, այսինքն` ազատամարտիկները, որը ենթադրում է հանրության մեջ արտոնյալ կարգավիճակ: Որովհետեւ իր արյամբ, իր ընկերների կյանքի գնով մենք ունենք այն, ինչ ունենք, այսինքն` սեփական պետություն»,- պարզաբանեց Վահան Արծրունին:
Նա նշեց, որ կարելի է շատ երկար տարածվել այս թեմայի շուրջ, պատմական օրինակներ բերել` Հռոմի պատմությունից սկսած, ընդհուպ ռուսական պետության վերաբերմունքն իրենց վետերանների նկատմամբ, թե ինչ մեծարանք կար եւ կա, ինչ մեխանիզմներով եւ ինչ ճանապարհներով է պետությունն այդ արտոնյալ կարգավիճակը պաշտպանում:
«Եվ կարելի է հակառակ օրինակներով առաջնորդվելով` քանդել այդ հասկացությունը, այդ մտայնությունը եւ այդ վերաբերմունքը` օրինակներ բերելով այն խայտառակ իրավիճակները, որոնց մեջ են մեր երկրի ազատամարտիկները: Եվ այսօրվա ցույցը, այս մարդկանց ծայրահեղ սոցիալական վիճակը, ծայրահեղ քաղաքացիական վիճակը վկայում է դրա մասին»,- ընդգծեց երգահանը: