Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սահմանում կատարվող իրադարձությունների և զոհերի մասին, ադբեջանական մամուլը շարունակում է սուտ լուրեր տարածել.
«Նրանց պրակտիկայում ընդունված է թաքցնել զոհերի իրական թիվը, մեզ մոտ դա անել չի ստացվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է հայկական մամուլին` մեդիա-փորձագետը նշեց, որ հայկական կողմը բավականին շուտ կողմնորոշվեց և լավ աշխատեց, չնայած, որ բացառություններ ևս կային:
«Ադրբեջանական կողմն իր ժողովրդին բավականին խուճապի մեջ է պահում և ամեն կերպ համոզում են, թե հայկական կողմը ահռելի թվով զոհեր է ունեցել»,-հայտարարեց Ս. Մարտիրոսյանը:
Ըստ Մարտիրոսյանի` սկզբի օրերին ադրբեջանական մամուլում դժգոհություն կար.«Նրանք բողոքում էին, թե ուր է պաշտպանության նախարարը, նախագահը, բայց հետո կարծես վերևից հրահանգ եկավ և մամուլը սկսեց լռել, իսկ Ալիևը հայտնվեց Օբամայի ծնունդը շնորհավորելով»:
Անգործ չեն մնացել նաև ադրբեջանցի հակերները.«Վերջին օրերին նրանք կարողացան կոտրել և կասեցնել հայկական մի քանի կայք: Նույնիսկ կարողացան հայկական կայքերից մեկում մուտք գործել և փոխել ամբողջ ինֆորմացիան` օգուտ իրենց»,-նշեց Մարտիրոսյանը:
Փորձագետը հորդորում է լինկել ոշադիր, որովհետև շատ կայքեր կան, որոնք ադրբեջանական են, բայց` հայալեզու: Դրանցից են Armenia.az և armenianreport.com կայքերը, որոնք գործում են հայկականի անվան տակ: