|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ժնևում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը:
Ուշագրավ է, որ երկու հանդիպումների մասին էլ ադրբեջանական ԶԼՄ-ները` АПА-ն, Haqqin.az-ը տեղեկացրեցին` հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հրապարակումներին:
Դժվար է ասել` ինչով է զբաղված Ալիևի մամուլի քարտուղարը, սակայն դա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական մամուլը մնում է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հույսին: