կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-03 14:16
Առանց Կատեգորիա

Ու՞մ է ձեռնտու կապույտ սաղավարտների ներկայությունը Ղարաբաղում

Ու՞մ է ձեռնտու կապույտ սաղավարտների ներկայությունը Ղարաբաղում

Լրագրող, Region Research Center-ի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը Ֆեյբուք սոցիալայկան ցանցում իր մտահոգություններն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ի «գործելաոճի» առումով, գրելով.

 

«Օգոստոսի 2-ի երեկոյան, 21.00 մատույցներում, երբ նախորդած գիշերվա ու ողջ օրվա ընթացքում Մարտակերտում, Ասկերանում, Մարտունիում, Ղազախին սահմանամերձ հայկական գյուղերի մոտ ընթացող մարտերի տագնապալի լուրերը հասցրել էին ֆբ-յան լարումը գրեթե զանգվածային պսիխոզի եզրին (մեկ հուսադրող, մեկ հուսահատ ելույթներ, զգոնության կոչեր ու անեծքներ եւլն), ու շատերը փնտրում էին ԱԳ նախարար Է. Նալբանդյանին, հանկարծ մեկը մյուսի հետեւից հայտնվեցին երկու հայրատարություններ նրա կողմից: Նա ոչ միայն գտնվել էր, այլեւ համաձայնել էր դրական պատասխանել Արմենպրեսի ու news.am-ի խնդրանքներին՝ մեկնաբանել: 


Ուշագրավ է ոչ թե սահմանում ընթացող մարտերի գնահատականը եւ միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի հանցավոր գործելաոճի վրա գամելը (դե ով չի ճանաչում Ադրբեջանին մեր կվարտալում), այլ այն երկրորդը, որտեղ նա արձագանքում է ԱՄՆ դեսպանի զգուշացումներին, որն ըստ էության բովանդակում էր հետեւյալը. զգուշացեք պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բիզնեսի վիճակը թեթեւացնելու փորձերից: Այլապես թե ինչ կլինի, հասկանալի է բոլորին: Հայաստանի տնտեսական հզորությունների պայմաններում այդ պատամիջոցների շվաքն անգամ կարող է կործանարար լինել Հայաստանի համար: 

Եվ ահա, թե ինչ է հայտարարում Է. Նալբանդյանը: 

1.Հայաստանը անպայման, չնայած ամեն ինչին, նույնիսկ պատամիջոցների ֆոնին, որոնք էապես փոխել են առհասարակ ԵՏՄ-ի հետ կապված նախկին փիլիսոփայությունը, դառնալու է ԵՏՄ անդամ - «Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից»: 

2. Հայաստանը ոչ միայն անդամակցելու է, այլեւ ձգտելու է ավարտին հասցնել գործընթացը՝ «... ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը»: Այլ խոսքերով՝ հնարավոր էր, որ Հայաստանը դառնար այդ միության անդամ առանց որոշումներ ընդունելու մանդատի: 

Օրվա ընթացքում հայտարարվում է օգոստոսի 8-ին Ռուսաստանի ղեկավարությամբ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին: Եվ սա արվում է դարձյալ թեժ մարտերի, հասարակական լարվածության, «սա արդեն այդ նույն ի՞նքն է՝ պատերա՞զմն է» համատարած հարցականի ֆոնին: Այս հայտարարությունն արվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կատարյալ լռության ու հրապարակում չերեւալու ֆոնին: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական ու հայ-ռուսական հրապարակում, թե չէ օգոստոսի 2-ին Ս. Սարգսյանին տեսնողներ եղել են: Բուսաբանականի մոտ նորակառույց շենքերն իրենց երիտասարդ տերերին պաշտոնապես հանձնելու արարողության ժամանակ: Ալիեւն ասում են արձակուրդում է, եւ նրա ներկայությունն ապահովվել է իր դստեր սոցցանցային գրառման միջոցով:

 

Ձեզ այս ամենը վատ քողարկված քաղաքական ակտ չի՞ հիշեցնում: Ռուսաստանի ղեկավարությամբ երկու նախագահները, եթե հանդիպեն, հաստատ հայտարարելու են հակամարտությունը միայն ու միայն խաղաղ միջոցներով կարգավորելու մասին: Ռուսաստանը լավ է զգալու իրեն, ցույց է տալու բոլորին, թե ով է այս մեր կվարտալում տերն ու տնօրենը: 

 

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը իր ՖԲ-յան էջում հայկական ու ադրբեջանական սոցցանցային փսիխոզի ֆոնին հանկարծ հիշել էր Լերմոնտովին ու իր էջում տեղադրել էր բանաստաղծությունն ամբողջությամբ. «Белеет парус одинокий...» եւյլն:

 

Մի քանի անգամ նայեցի այդ բանաստեղծության տեղադրման ամսաթիվ ու ժամը, ստիպված էի այնուամենայնիցվ հավատալ աչքերիս: Օգոստոսի 2-էր, զանգվածային իրարանցման օրը»:

 

Մեկ այլ գրառման մեջ Լաուրա Բաղդասարյանը շարունակելով միտքը ավելացրել է. 

 

«Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի համար: Հետաքրքիր է ի՞նչ է հայտարարելու ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն: Հիմա ի՞նչ բանաստեղծություն է տեղադրելու իր էջում ԱԳՆ մամուլի խոսնակը: Կարող ենք խորհուրդներ տալ պահին համապատախանելու համար: Թող գրականագետներն առաջարկեն: Այսպես ասած՝ գոնե այս հարցում լինի մասնագիտական մոտեցում:

 

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս հայտարարությունը ենթադրել է տալիս,  որ հետագա բախումների քանակն ու պարբերականությունը կարող են վերադառնալ իրենց նախկին ռեժիմին: 

 

Կդրվի՞ արդյոք ռազմական գոտին եւ սահմանի ողջ երկայնքը մշտական մոնիտորինգի ենթարկելու հարցը: Ո՞վ առաջինը կբարձրացնի այդ հարցը, ո՞վ կմերժի այդ տարբերակը: Ու՞մ է ձեռնտու կապույտ սաղավարտների ներկայությունը Ղարաբաղում»:

լուսանկարը՝ Լ.Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից