կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 14:43
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմի դաշտում ամենագլխավոր խնդիրներից էր զրահաբաճկոնների և սաղավարտների հարցը․ պահեստազորի սպա

Ռազմական գեթ մեկ ասպարեզ չի եղել, որտեղ խնդիր չի եղել թե՛ սպառազինության, թե՛ մարդկային ռեսուրսների մասով, թե համազգեստների մասով, դրա համար եկավ, հասավ նրան, որ ունենք այն հետևանքը, որն ունենք, բայց մենք ի վիճակի էինք այս հետևանքը չունենալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց պահեստազորի սպա, տնտեսագետ Արթուր Գրիգորյանը։

Նա նշեց, որ ռազմի դաշտում խնդիրներն ի հայտ են եկել պատերազմի առաջին օրվանից։ Ամենագլխավորներից՝ զրահաբաճկոնների և սաղավարտների հարցն է եղել, ինչպես նաև զինվորականների ճտքավոր կոշիկները՝ վստահեցրեց սպան։

«Վիրավորումների և մահվան դեպքերի մեծ մասն այն պատճառով էին, որ զրահաբաճկոնները կամ սաղավարտները պակաս էին, այսինքն, վիրավորումների և մահացությունների մեծ մասը բեկորային էր։ Ամեն ինչը գալիս է նրանից, որ պետբյուջեի հատկացումների մասով և, ընդհանրապես, ամեն մասով այնտեղ խնդիրներ էին ստեղծված»,-ասաց Արթուր Գրիգորյանը։

Նա օրինակ բերեց, որ՝ մեկ զրահաբաճկոնի արժեքը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում 250 հազար դրամ է նշված, այնինչ ներկա պահին, ինքը նույնիսկ տեղը գիտի, կան բավականին էֆեկտիվ զրահաբաճկոններ, որոնց արժեքն է 130 հազար դրամ և մի քանի անգամ ավելի լավն է իր որակական հատկանիշներով։

«Այնինչ, պատերազմի օրերին ներկայիս իշխանության ներկայացուցիչները հրավիրում էին մեզ մարտի դաշտ՝ մեր իսկ զրահաբաճկոններով և մեր իսկ համազգեստով։ Բայց Պաշտպանության նախարարությունը արդեն իր ներսում՝ իր տվյալներով, 70 հազար ակտիվ զինվորականներն էին, 210 հազար՝ ռեզերվը, այսինքն, 280 հազարի հաշվարկով պիտի մեր ՊՆ պահեստներում ունենային համապատասխան քանակի և՛ զրահաբաճկոններ, և՛ սաղավարտներ, և՛ համազգեստներ, ամեն ինչ, ընդհուպ նաև բուշլատներ»,-նկատեց պահեստազորի սպան։

Նրա համոզմամբ, պատերազմի ժամանակ խնդիր էր նաև հրամանատարական կազմը։

«Չնայած, բավական տեղեր, օրինակ այնտեղ, որտեղ ես եմ եղել, շատ լավ էր հրամանատարական կազմի դրսևորումները, այսինքն, ամեն ինչը կազմակերպված էր, մնացած բոլոր տեղերում, որտեղ սկզբնական ժամանակահատվածում ես եղել եմ, բավականին խնդիրներ են եղել հենց հրամանատարական կազմի կողմից՝ ոչ ճիշտ, ոչ էֆեկտիվ հաշվարկներ, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործում և այլն»,-նշեց Արթուր Գրիգորյանը։

Նա արձանագրեց, որ խնդիրները բազում էին։

Մանրամասն՝ տեսանյութում․