|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր էր, իսկ վաղը Թեհրանի ժամանակով առավոտյան 8:00-ից ողջ երկրով մեկ բացվելու են ընտրատեղամասերը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը մանրամասներ է հայտնում:
«Ընտրությունները խիստ մրցակցային են և կարող են լինել անակնկալներով լի։ Չի բացառվում երկրորդ փուլի հնարավորությունը։
Նաև պանթյուրքական շրջանակների կողմից առաջ մղվող Մասուդ Փեզեշքիանի սկզբնապես աննշան գործոնը պահպանողական-հայրենասիրական շրջանակներում միասնական թեկնածուի բացակայության պայմաններում զգալիորեն ուռճացել է, և երկորդ փուլի պարագայում կարող է մարտահրավերներ ի հայտ բերել Իրանի ներքին զարգացումների առումով։
Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում»,- նշել է իրանագետը։