Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարությունն առաջիկայում պատրաստվում է Երեւանում գտնվող իրանական Կապույտ մզկիթն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ շատ կարեւոր է այս գործընթաց, քանի որ Իրանն այն եզակի երկրներից է, որտեղ հայկական եկեղեցիների, դպրոցների եւ կրթամշակութային օջախների նկատմամբ մեծ հոգածություն է ցուցաբերվում:
«Նրանք մեր հուշարձանները չափազանց լավ են պահպանում, անգամ Իրանի հյուսիսում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվել է «Իրանի հայկական եկեղեցական համալիրներ» ընդհանուր անվանակարգում: Սա նշանակում է, Իրանում գտնվող մեր բոլոր հուշարձանները, եկեղեցական համալիրները պարբերաբար կմտնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկեր»,- նշեց նախարարը:
Պողոսյանը համարում է, որ հայկական կողմն էլ, ի պատասխան, պարտավոր է իրականացնել նույն քայլերը:
Կապույտ մզկիթը Երեւանի միակ մահմեդական աղոթատունն է, որը Կովկասում ամենամեծն է: Ի դեպ, որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց` մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին եւ պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված: