Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ տպավորությամբ մենք ճիշտ չենք ընկալում լայն հասարակությանը, էլիտաներին, առաջնորդության հայտ ներկայացնող անձանց։ ՄԵզ խաբում են, չի բացառվում, որ մենք ինքներս ենք մեզ խաբում։ Այս մասին «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
«Մեզ խաբում են, թե մեր ընտրությունը Ռուսաստանի կամ Արևմուտքի մեջ է, մեզ խաբում են, թե ընտրությունը խաղաղության կամ պատերազմի մեջ է, խաբում են թե միջանցք տալու-չտալու մեջ է, խաբում են կա՛մ Հայաստան, կա՛մ Արցախ փրկության մեջ է։ Իրականում հասարակույթունը ապրում է այս ամենի մեջ, ամեն մեկը իր ինտելեկտով, սոց․ ապահովվությամբ ընտրություն է կատարում և ցանկացած ընտրություն կատարող, երբ այն կատարում է սխալ հարցադրման մեջ՝ կատարում է սխալ։ Իրականում այս վիճակը, որ կա օբյեկտիվորեն, առանց վարդագույն ակնոցների, մենք տեսնում ենք, որ ընտրությունը ապրելու ու չապրելու մեջ է։ Եվ հայ ժողովրդի առջև այդ շատ պարզ խնդիրն է դրած։ Ես ցավում եմ, որ մեր հանրային էլիտաները չեն կարողանում մեզ հասկացնել մի պարզ ճշմարտություն, Ղարաբաղում այսօր Ղարաբաղի հարց չի վճռվում, Ղարաբաղում այսօր վճռվում է Հայաստանի հարցը և մեր քաղաքացին դա դժվար է պատկերացնում, թե Ղարաբաղում ողբերգական սցենարների զարգացումը ինչի կբերի»,- ասաց նա։
Քաղաքագետը կարծում է, որ դա ուղղակի բացելու է Հայաստանի անկման դռները և Հայաստանի, որպես պետության, փլուզում սրընթաց է գնալու․ «Դրա մասին շատ լավ գիտի իշխանությունը։ Իշխանության մի նեղ խումբ շատ լավ հասկանում է, բայց երբեք չի ասի, որ ճիշտ է։ Երբեք չի ասելու ճշմարտությունը, օբյեկտիվ վտանգները իր օբյեկտիվ չափերով, որովհետև դա իր համար մահացու վտանգ է։ Իշխանությունը մինչև վերջին օրը տարբեր բաներ է հորինելու, որ մեզ բաժանի բարիկադների, արևմտամետ-ռուսամետների, խաղաղության և պատերազմի կողմնակիցների, որոնք բոլորն էլ սուտ են։ Դա իշխանության գոյության միակ ձևն է։ Հասարակությունը սուտ իդեաների դեմ կոնսուլիդացնելու կամ իզոլացնելու»,- ասաց քաղաքագետը։
Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ մենք պետք է հասկանանք օբյեկտիվ իրականությունը, եթե չես հասկանում՝ դա չի փոխվում․ «Մենք կարող ենք խելոք դեմքերով խոսել՝ որն է ճիշտ Ռուսաստան, թե՝ Արևմուտք, որ լուծման տարբերակն է ճիշտ Ղարաբաղի հարցի, բայց օբյեկտիվ հարցադրումը դրանից չի փոխվելու։ Մենք մինչև չասենք, որ Ադրբեջանի խնդիրն է Ղարաբաղը խեղդելով՝ խեղդել Հայաստանը, մենք չենք փոխելու խնդիրը»,- ավելացրեց նա։