Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևան-Մոսկվա-Զագրեբ երթուղով մեկնեց Խորվաթիա՝ մասնակցելու օգոստոսի 4-6 կայանալիք աշխարհի առաջնությանը:
Առաջնություն մեկնողների կազմում տեղի է ունեցել փոփոխություններ, որի մասին մեկնելուց ժամեր առաջ մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տեղեկացրել է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ԱրմենԲաբալարյանը:
Ներկայացնում ենք վերջնական կազմը. 50 կգ՝ Սլավիկ Գալստյան, 55 կգ՝ Գևորգ Ղարիբյան, 60 կգ՝ Կարեն Ասլանյան, 66 կգ՝ Հրանտ Կալաչյան, 74 կգ՝ Սարգիս Քոչարյան, 84 կգ՝ Վարուժան Գրիգորյան, 96 կգ՝ Կարեն Աբգարյան, 120 կգ՝ Էդգար Խաչատրյան:
Բաբալարյանը տեղեկացրել է նաև, որ վնասվածքով է մրցավայր մեկնում թիմի առաջատար Կարեն Ասլանյանը: Բացի այդ, առֆողջական խնդիրներ ունեն նաև Գևորգ Ղարիբյանն ու Հրանտ Կալաչյանը:
-Սակայն այդ վնասվածքներն ոչինչ չեն փոխելու, տղաները գիտեն, որ պայքարելու են միայն մեդալների համար,-իր վերջին խոսքը վճռական արտահայտեց Արմեն Բաբալարյանը: