|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս պահին Այգեպարի ուղղությամբ կրակոցները դադարել են: Yerkir.am –ին Այգեպարից հայտնեցին , որ արդեն մոտ տասնիհինգ րոպե է կրակոցների ձայները չի լսվում: Գյուղը հոսանքազրկված է:
Ամենայն հավանականությաբ կրակոցները դադարել են հայկական կողմից տրված համարժեք պատասխանի արդյունքում: Համադրելով մեր ունեցած տեղեկությունը և ադրբեջանական կայքերի հրապարակումները, հայկական կողմից տրված պատասխանի արդյունքում ադրբեջանական կողմից արդեն կան վիրավորներ:
Մասնավորապես ադրբեջանական կայքերից haqqin.az ը գրել է , թե հայկական կողմի կրակոցներից (պատասխան կրակ . խմբ)Ալիբելի գյույուղում վիրավորվել են երկու մարդ: haqqin.az –ը լուրը ներկայացրել է 00:24 րոպեին, երբ արդեն տևական ժամանակ, հայկական գյուղերը, ինչպես մինչ այդ, հայտնել էր yerkir.am-ը, գտնվում էին ադրբեջանական գնդակոծության տակ: