Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ԱՄՆ ԱԳՆ փոխխոսնակ Մարկ Թոները պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով կոչ էր արել ԱՄՆ պաշտոնյաներին՝ ընտրություն կատարել` Թուրքիայի հե՞տ են, թե՞ իրենց կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական կուսակցության:
Ըստ Demokrathaber-ի՝ Թոները հայտնել է, որ իրենք քուրդ զինյալների վերաբերյալ Էրդողանի հետ համամիտ չեն:
«Մենք այդ կարծիքին չենք: PYD-ն անգամ արդյունավետ ուժ է ԻՊ-ի դեմ պայքարում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ը հասկանում է Թուրքիայի անհանգստությունը, այնուհանդերձ, իրենք PYD-ի և ԻՊ-ի միջև ոչ մի կապ չեն տեսնում:
Հիշեցնենք, որ Էրդողանը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա կոչ էր արել ԱՄՆ-ին՝ ընտրություն կատարել՝ Թուրքիայի՞ հետ են, թե՞ ահաբեկչական կազմակերպության: