|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին Թուրքիան կներկայացնի ՌԴ-ում երկրի դեսպան Ումիթ Յարդըմը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով դեսպանատան մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը չէր բացառել Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցելու հնարավորությունը: «Պարոն նախագահին ուղարկվել է հրավեր: Հրավերը կդիտարկվի: Մեր նախագահը կփորձի դրան դրական պատասխան տալ»,- ասել էր նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին: