|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր հարկային նոր օրենսգիրքը, փոխադարձ խայթոցներ արձանագրվեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ու ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի միջև:
Լրագրողների հետ զրույցում Էնֆիաջյանը նշեց. «Քանի որ երրորդ դեմքով ինչ-որ մի հայտարարություն է տեղի ունեցել, ես ուզում եմ ասել, որ ով ուզում է լինի` իր ապրած կյանքով, իր անցած ճանապարհով, ով հիմա կողքից մի բան ասի, իր տեսակով տենց մարդ չկա, որ իր վիրավորական խոսքով ինձ անձնավորած բան ասի ու համարժեք պատասխանը չստանա: Մարդ պետք է համապատասխան գիտակցություն ունենա, որ ԱԺ ամբիոնը քաղաքական ամբիոն է, և պետք է խնդիրներ մատնանշել: Եթե կոնկրետ իմ խոսքը ոմանց համար էդքան ցավագին է ընկալվել, որ փորձել են այդպես արտահայտվել, ով ուզում է լինի, ես, նրա ճակատին նայելով, կարող եմ ասել մի բան, որ նա բարոյական օրենքներից զուրկ է»: