Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես 1990-ականներին, 2016 թվականին, այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի սանձազարծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք ու ուժգին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ էության, խոսոտովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերությունից»,- Նշեց նա:
Իշխող խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ մեր կարևոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբուքններից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը:
«Իմ համոզմամբ՝ միջազգային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության հաստատման համար, այս օրերին COVID-19 համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, կրկնում եմ՝ ուժգին պատասխան արձագանք է ստանալու և աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին հենց Ադրբեջանի համար»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան»։ Նա նաև ասել էր, որ երբ 1980-ականներին հոր հետ եղել է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում և Շուշիում, այնտեղ ոչ մի խնդիր չի եղել․ «Իմ աչքի առաջ հայերը զգաստ էին կանգնում Հեյդար Ալիևի առջև և ողջունում նրան»։ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ «20-րդ դարի սկզբին ադրբեջանցիների հինավուրց քաղաք Իրեվանը տվեցին Հայաստանին և դա չի կարելի ներել»։ Ավելի վաղ թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ասել էր, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Ալիևի հայտարարություններին հաջորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որով, ըստ էության, հաստատում է, որ 2016-ի քառօրյա պատերազմը իրենց նախաձեռնությունն է:
Մանրամասն՝ տեսանյութում․