|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ըստ Haberler-ի՝ Հայոց ցեղասպանության հերքման աշխատանքներ տանող թուրքական հիմնադրամը բեղոքել է Անիի ավերակներում և Կարսի ամրոցում դրոշ ծածանող և Հայաստանի օրհներգը երգող հայերի դեմ:Հիմնադրամի տնօրենը կոչ է արել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:
«Եղավ այն, ինչից վախենում էինք: Հայկական սփյուռքի և հայկական լոբբիի աջակցությամբ հայերը Կարսում քարոզչություն են անում: Կարսի ամրոցը տեսնելու պատրվակով մի խումբ հայեր ամրոցից ծածանեցին Հայաստանի դրոշն ու երգեցին օրհներգը: Նման դեպք տեղի ունեցավ նաև Վանի Աղթամարի եկեղեցում: Հայերին այսքան հանգիստ լինելու իրավունքը ո՞վ է տալիս: Չենք հասկանում՝ ինչո՞վ է զբաղված Վանի մարզպետարանը: Դարձյալ գուշացնում ենք՝ 2015-ին ընդառաջ՝ հայկական կողմը փորձում է սադրել թուրքական կողմին»,- ասել է հակահայ հիմնադրամի տնօրեն Գյոքսել Գյուլբեյը: