| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված «Համաշխարհային քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների» և «70 դարպաս ունեցող քաղաք» անվանվող Հայոց մայրաքաղաք Անիում թուրքերի կողմից սկսված պեղումները շարունակվում են։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Անիում իրականացվող պեղումնային և վերականգնողական աշխատանքների հիմնական նպատակը Մանուչեի մզկիթը և իսլամական բնույթի այլ շինություններ վերանորոգելն է։
Այսպես, աղբյուրի համաձայն, պեղումներին հետևելու նպատակով Անի այցելած Կարսի նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը լրագրողներին հույս է հայտնել, որ «Անատոլիայի առաջին մզկիթը» համարվող Մանուչեի մզկիթը օգոստոսի 16-ին կբացվի մուսուլմանների արարողությունների համար։ Ըստ Կարսի նահանգապետի՝ մզկիթում վերականգնման աշխատանքներն սկսել են անցյալ տարի։
Օքսյուզը նաև հավելել է․ «Պեղումներն սկսել են հունիսի 1-ին։ Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը։ 35 հոգանոց խումբը ջանքեր է գործադրում այս նշանավոր մշակութային հարստությունը երևան հանելու և համայն մարդկությանը ներկայացնելու համար։ Հուսով եմ՝ կարճ ժամանակահատվածում կավարտենք վերականգնողական աշխատանքները»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net