|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և քիք-բոքսի ֆեդերացիայի նախագահ Ադիլ Ալիևն ու Թուրքիայի Եվրասիայի տնտեսական կապերի ասոցիացիայի նախագահ Հիքմեթ Էրենը բարձրացել են Արարատ լեռան գագաթն ու ծածանել թուրքական դրոշը:
Ըստ Haberler-ի` Էրենն իրեն իրավունք է վերապահել կոչ անելու հայերին` փոխել միջազգային հարթակում իրականացվող լոբբինգը Արարատ լեռան վերաբերյալ: «Արարատ լեռը բարձրացողների հիմնական մասը հայկական ծագում ունեցողներն են: Ես կոչ եմ անում աշխատանքներ տանել` նրանց քարոզչության դեմն առնելու համար: Պետք է վերջ տրվի նրանց այդ կեղտոտ քարոզչությանը»,-ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցուն, նա իր հերթին է դուրս տվել` ասելով. «2011 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց` «թշնամու ձեռքից փրկեցինք Ղարաբաղի շրջանը, իսկ Արարատը վերցնելու առաքելությունը թողեցինք երիտասարդներին»: Ես բողոքում եմ և' Սարգսյանի, և' Հայաստանի դեմ: Ադրբեջանի տարածք համարվող Ղարաբաղը զավթած և Արարատ լեռան վերաբերյալ պահանջատիրական քաղաքականություն վարող Հայաստանին մենք դատապարտում ենք և հիշեցնում, որ Արարատ լեռը թուրքական աշխարհի միասնականության խորհրդանիշն է»: