Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինական Պոլտավա քաղաքի «Պոբեդա» մշակույթի եւ հանգստի քաղաքային զբոսայգում «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը տոնական միջոցառում է անցկացրել՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Այս մասին հայտնում է AnalitikaUA-ն:
Միջոցառմանը մասնակցել է մարզային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռիժեչենկոն:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդի սովորույթներին և տոներին: Բարեկամական կապեր ենք պահպանում հայկական սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը փոխօգնության, միասնության, համերաշխության, իր ավանդույթների նկատմամբ հարգանքի օրինակ է: Ոմանց համար Ուկրաինան արդեն հայրենիք է դարձել: Շնորհակալություն յուրաքանչյուրին` Պոլտավայի շրջանի զարգացման գործում ունեցած ներդրման, ակտիվ դիրքորոշման համար: Շրջանային պետական վարչակազմի եւ շրջանի ղեկավարի անունից մենք կշարունակենք աջակցել ձեր նախաձեռնություններին ցանկացած ոլորտում եւ համագործակցել ձեզ հետ»,- ասել է Եկատերինա Ռիժեչենկոն:
«Ուրարտու» տարածաշրջանային հայկական համայնքի նախագահ Գենադի Աղաջանյանը նշել է, որ ամեն տարի հայկական սփյուռքը տարբեր կերպ է նշում այս օրը:
«Յուրաքանչյուրը կարող է գալ մեր տոնին: Այսօր մեր հյուրերը վրացական, չեչենական, գերմանական, հրեական եւ բուլղարական համայնքներն են: Ժամանել են մեր կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները Չուտովոյից, Պիրյատինից եւ տարածաշրջանի այլ շրջաններից, ինչպես նաեւ հյուրեր՝ Խարկովից»,- նշել է Գենադի Աղաջանյանը:
Միջոցառումներին մասնակցել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:
Ուկրաինայի հայերի միությունը` նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, շնորհավորել է բոլորին տոնի առթիվ: «Հայաստանի Անկախության օրը ամենակարևոր պետական տոնն է ինձ և սփյուռքի շատ հայերի համար: Այս օրը ես ցանկանում եմ մաղթել իմ երկրին բարգավաճում և խաղաղ երկինք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուրախանա Հայաստանի հաղթանակներով և թույլ չտա պարտություն: Չնայած այն հանգամանքին, որ մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքից հեռու, մեզանից շատերը չեն մոռանում մեր արմատները և աշխատում են հանուն Հայաստանի և համայն հայության»,- նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահը:
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները բացել են Հայաստանի Հանրապետության 30-մետրանոց դրոշը: Միջոցառման մասնակիցները տոնական երթով շրջել են այգում: Հանդիսատեսի համար համերգային ծրագիրը նախապատրաստել էր «Պոլտավա» երգի-պարի համույթը:
Հայկական համայնքները և հայ երիտասարդական կազմակերպությունները Ուկրաինայի մարզերում անցկացրել են միջոցառումներ` նվիրված Հայաստանի Անկախության օրվան