Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունը շարունակում է Էներգետիկ ոլորտի «մութ» գործարքների շարքը. տեղեկացնում է «Փաստինֆոն»:
«Այս անգամ գործադիրը որոշել է պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնել «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցից պարզ է դառնում, որ կառավարությունը մտադիր է զրոյացնել ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցված «ՀայՌուսԳազարդ»-ի` տարիների ընթացքում կուտակած շուրջ 8,5 մլրդ դրամի պարտքերը: Նախագծում մանրամասն ներկայացվում է նաև հիշյալ պարտքի ծագումը:
Այսպես` 4 559 600 000 դրամի պարտքը դեռևս 1999թ. պետբյուջեից ընկերությանը տրված վարկի չմարված պարտավորության արժեքն է, 489 600 000 դրամը` 2003թ. վարկային պայմանագրով «Հայէներգո» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկի պարտավորությունն է, որը իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ին, 2 009 000 000 «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի ունեցած բյուջետային վարկի պարտավորությունն է, որ դարձյալ իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ»-ին, 701 600 000 դրամը` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայգազարդ» ՓԲԸ-ի միջև 25.12.2006թ. կնքված հաշտության համաձայնության հիման վրա «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ից «Հայգազարդ»-ին փախանցված պարտքն է, ևս 691 600 000 դրամի պարտավորություն էլ «Հայգազարդ» ՓԲԸ-ն ստանձնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման պայմանագրով և այդ ընկերության հետ 13.10.2003թ. կնքված համաձայնագրով: Եվ ահա 15 տարվա ընթացքում կուտակված այս պարտքը մարելու համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտավորությունների վերակառուցման և մարման մասին միջոցառումների ծրագիր»: Դրա համաձայն` «ՀայՌուսգազարդ»-ը կառավարությանն է փոխանցում իր որոշ ակտիվներ, մասնավորապես` Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը:
Հետաքրքրականն այն է, որ «Նաիրիտ-2»-ի բաժնետոսերի մնացած 53,27 տոկոս-ը կառավարության նույն որոշմամբ պետք է հանձնվի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին` այդ ընկերության հանդեպ ունեցած պարտքի դիմաց: Այսպիսով, կառավարության որոշման տրամաբանությամբ` «ՀայՌուսգազարդ»-ը կմարի ինչպես կառավարությանը, այնպես էլ` «Որոտան» ՀԷԿ-ին ունեցած իր պարտքերը»,- գրում է կայքը:
Շարունակությունն՝ այստեղ: