Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած պետական ունեցվածք կարելի է վաճառել, քանի որ միշտ չէ, որ պետությունը կարողանում է կառավարել իր սեփականությունը: Այս կարծիքին է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Սակայն, ըստ նրա, «Որոտան» ՀԷԿ-ի գործարքը իր նշած տարբերակի մեջ չի մտնում:
«Նման ունիկալ կառույցը վաճառել` նշանակում է պարզապես տնտեսապես մի մեծ, «համեղ պատառ» ուրիշին տալ, որի համար պետք է շատ ավելի մեծ գին վճարվեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա և հավելեց, որ այդ կառույցն անիմաստ էր վաճառել, քանի որ տնտեսական առումով «Որոտանը» բավականին հաջող գործունեություն է ծավալել:
«Որոտան»-ի միջոցով վճարվել են նաև «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը»,- հայտարարեց նա:
Խաչատրյանի խոսքով` «Որոտան» ՀԷԿ-ի գործարքի օրինականության հետ կապված, արդարադատության նախարարի պատասխանը շատ մանկամիտ էր: Ըստ նրա` նախարարը փորձում էր ոչ օրինական գործարքի բացատրությունը տալ, ինչը հնարավոր չէ, քանի որ գործարքում իրավական առումով հարցականները շատ են: «Վաճառքի պայմանագիրը նայում ես` առաջին հարցը ծագում է, թե որտե՞ղ է այդ 180 մլն դոլարը: Պայմանագրի համաձայն` գումարը մաս-մաս պետք է փոխանցվի, սակայն չի նշված կոնկրետ ում` կառավարությա՞նը, էներգետիկայի նախարարությա՞նը, թե՞ ՓԲԸ-ին»,- ասաց նա և նշեց, որ այս հարցերի պատասխանը ոչ ոք չի տալիս:
Ըստ Խաչատրյանի` ակնհայտ է, որ վաճառքից ստացված գումարը պետք է մտնի պետական բյուջե, սակայն արդեն մեկ ամիս է` այդ գործարքից բյուջե գումար չի փոխանցվել: «Եթե պարզվի, որ գումար չի մտել բյուջե, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- հայտարարեց նա:
Գործարքի իրավական բացերի մասին yerkir.am-ի տեսանյութում պատմում է տնտեսագետը:
)