Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է իր համաձայնությունը տալ, որպեսզի «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իր գույքը գրավադրել «Արշինբանկ» և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում։ Ինչպես հայտնի է՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»–ը ԱՄՆ-ում գրանցված ընկերություն է, որը անցած տարի 180 մլն դոլարով գնեց Որոտանի ՀԷԿ-ը։ Գումարի կեսը՝ 90 մլն դոլարը, պետք է վճարեին մինչև 2015 թվականի հուլիսի 30-ը։ Այդ գումարը վճարվեց՝ «HSBC բանկ Հայաստան»-ում, «Ամերիաբանկ»–ում և «Կոնվերս բանկ»–ում Որատան ՀէԿ– ի գույքը գրավադրելով։ Հաջորդ 90 մլն դոլարը պետք է վճարվի մինչև այս հուլիսի 30-ը։ Այսինքն՝ մնացած գումարը ևս վարկով կվճարվի։ Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են Որոտան ՀԷԿ-ի սեփականատերը։ Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան անխնա օգտագործել ի շահ իրենց և նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։