|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Մեր տեղեկություններով՝ ԱՊՀ Միջպետական բանկի հետ հայաստանյան ոչ մի կառույց իրականում բանակցություն չի վարում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ: Միջպետական բանկին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ հարց չի բարձրացվել նաև պարտքը ներելու վերաբերյալ:
Մինչ այս, հիշեցնենք, ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, թե մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները կավարտվեն, և «Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը, գույքը կհանվի գրավից, ինչն արդեն մեծ հնարավորություններ է ստեղծում աշխատավարձի պարտքի վճարման ու գործարանի վերագործարկման համար: «Շշուկով» էլ ասում էին, թե, ամենայն հավանականությամբ, պարտքը կներվի:Եթե անգամ ՀՀ ԿԲ-ն բանակցում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, որին պատկանում են ՄԲ-ի 50% բաժնետոմսերը, և որը, թերևս, գլխավոր դերակատարն է այս հարցում, ապա այդ մասին հնարավոր չէ, որ տեղյակ չլինեին Միջպետական բանկում: Թե ո՞ւմ հետ և ի՞նչ են բանակցում ՀՀ պաշտոնյաները, ստացվում է, գիտեն միայն իրենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։