Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիկտորյա Ալեքսանյանի “Հոգաբարձուներ” կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է “Ոսկե ծիրան” կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” անվանակարգում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանյանը նշեց, որ ֆիլմը նկարահանել է անցած տարի: Երիտասարդ ռեժիսորը սովորում է Նյու Յորքի Քոլամբիա համալսարանում, և յուրաքանչյուր տարեվերջին պետք է մեկ ֆիլմ ներկայացնի. հերթական ֆիլմը կյանքի կոչելու համար Ալեքսանյանը որոշել է այցելել Հայաստան:
“Ցանկացել եմ, որ մարդիկ մի պահ մտածեն այդ արտառոց մասնագիտությանՙ հագաբարձուների մասին: Մահի շուրջ է կինոն, բայց ոչ մահվան մասին, ավելի շուտ “հակամահ” է: Նկարահանման աշխատանքները սկսելիս` սկզբում դժվարություններ եղան, քանի որ առաջին անգամ էի Հայաստանում ֆիլմ նկարահանում, կինոշուկային ծանոթ չէի, դերասաններ գտնելու խնդիր ունեի, բայց բոլորս միասինՙ մեկ թիմով հաղթահարեցինք այդ ամենը”,-ասաց Ալեքսանյանըՙ հավելելով, որ մահվան մասին պատկերացումները դեռ իր մեջ նստած էին մինչև ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսելը:
Դերասանների ընտրության հարցում Ալեքսանյանն առաջնորդվել է մեկ սկզբունքովՙ ռեժիսորին անհրաժեշտ էր մանր, ներքինից եկող խաղ:
“Կարծում եմՙ ստացվեց, քանի որ դերասանները ցանկանում են կրկին իմ ֆիլմերում նկարահանվել: Ֆիլմի սյուժեն մոտավոր այսպիսինն էՙ երիտասարդ վավերագրող ռեժիսորը, տարվելով մահվան թեմայով, ի վերջո բախտի բերմամբ հայտնվում է մահվան մահճում հայտնված կնոջ մոտ: Մասնագիտությունը հասկանալու համար հոգաբարձու դեր ստանձնելովՙ նա սկսում է անցնել ձախողումների և ձեռքբերումների ճանապարհով”,-ասաց ռեժիսորը: