Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
zham.am-ը գրում է.
«Գորիսի քաղաքապետի ընտրություններում Առուշ Առուշանյանի համոզիչ հաղթանակը մի շարք տարընթերցումներ առաջացրեց։ Շատ էր խոսվում այն մասին իբր Առուշ Առուշանյանն արդեն առանձնացել է Ռոբերտ Քոչարյանից և «Հայաստան» դաշինքից և առանձին հանդես է գալիս որպես տեղական անկախ գործիչ։
Այս խոսակցությունները սրվեցին հատկապես, երբ Առուշա Առուշանյանի հաղթանակից հետո չնշվեց նրա քաղաքական պատկանելության փաստը։ Միանգամայն բնական խոսակցություններ սկսվեցին մի շարք վերլուծաբանների միջև, թե ինչ դա կարող է նշանակել։ Շատերը նույնիսկ կարծիք հայտնեցին, որ Առուշանյանը կարող է զիջումների գնալ իշխանություններին՝ չդիմանալով իր վրա գործադրվող ճնշումներին, ինչպես, օրինակ, դա արվեց Գյումրիում և նախատեսվում է անել Մեղրիում։
Սակայն Առուշ Առուշանյանի նոյեմբերի 3-ին տարածած հայտարարությունը վերջ դրեց այս բոլոր խոսակցություններին, քանի որ նրա հայտարարության մեջ «սևով սպիտակի վրա» գրված է հետևյալը. «Ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը»:
Մենք կարծում ենք, որ սրանից հետո բոլոր խոսակցություններն արդեն ավելորդ են»։