|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ past.am-ի` նախագահի նոր մամուլի խոսնակի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ հանդիսացավ: Այդ մեկնաբանությունները կապված էին ԱԱԾ-ում Վլադիմիր Հակոբյանի աշխատանքի հետ:
Հիշատակվեց նաև նախորդ տարվա աղմկահարույց միջադեպը Վլադիմիր Հակոբյանի և լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի միջև: Հրայր Մանուկյանը նշում է, որ Վլադիմիր Հակոբյանն իրեն սպառնալու և անհաջող հավաքագրման փորձից հետո չպետք է այդ պաշտոնը ստանար:
Հարցի վերաբերյալ Past.am-ը մեկնաբանություն ստացավ նորանշանակ մամուլի քարտուղարից, ով մասնավորապես նշեց. «Տեղեկացնեմ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելիս մշտապես գործել եմ ՀՀ օրենսդրության և գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան` աշխատանքային և մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված: Ձեր հարցի հետ կապված` առավել մանրամասն մեկնաբանություն տրամադրել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ նախագահի` հուլիսի 18-ի հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար էր նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: