|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բժիշկ Մահ անունով հայտնի` հայկական ծագումով ամերիկացի բժիշկ Ջեք Գեւորգյանի կտավները, ձեռագիր գրառումներն ու անձնական որոշ իրեր հոկտեմբերի վերջին Նյու Յորքում աճուրդի են հանվելու: Associated Press-ը գրում է, որ աճուրդից ստացված հասույթի հիմնական մասը փոխանցվելու է նրա միակ ժառանգին` զարմուհուն, մի մասն էլ հատկացվելու է քաղցկեղի դեմ պայքարող բարեգործական մի կազմակերպության։
Բժիշկ Ջեքի կտավների մեծ մասը մահվան թեմաներով են: Ուշագրավներից է «Ցեղասպանություն» նկարը, որում պատկերված թուրք եւ գերմանացի զինվորներ երկու կողմից մի արյունոտ գլուխ են բռնել: Կտավում, ամենայն հավանականությամբ, արտացոլված է հայերի եւ հրեաների ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ բժիշկ Մահը էվթանազիայի էր ենթարկել 130 ծանր հիվանդի: Իսկ 1998 թվականին սպանության մեղադրանքով դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, սակայն առողջական խնդիրների պատճառով ազատ էր արձակվել 8.5 տարի անց: Մահացել է 83 տարեկան հասակում: