կարևոր
751 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 13:33
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի, ողբերգության, կորստի և մահի խորհրդանիշն է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի, ողբերգության, կորստի և մահի խորհրդանիշն է․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանի իշխանությունները ոչ միայն արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորություն չեն տեսնում, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին ամեն ինչ անում են Արցախի էջը ամբողջովին փակելու համար։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։  

«Մենք ասում ենք, որ ուժի սպառնալիքով, էթնիկ զտման և ցեղասպանության գործադրմամբ չի կարող լինել խաղաղություն, և այդ ճանապարհով ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ չունի ոչ իրավական, ոչ էլ քաղաքական լեգիտիմություն։ Այո՛, այս իշխանության գործունեության հետևանքով մենք պատերազմում պարտություն ենք կրել, հետո այս իշխանության մեղսակցությամբ հայաթափվել է Արցախը, բայց դա չի նշանակում, որ պետք է այս էջը փակենք և ամեն ինչ ուրանանք»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ արցախահայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքը պետք է սրբորեն պահպանվի, և դա պետք է դառնա ազգային և միջազգային օրակարգ։ 

Նրա խոսքով՝ միայն այդ ճանապարհով է հնարավոր, որ տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն, դրա հնարավորությունը կա։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունենում «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։