|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց առևանգության, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի գործի քննությունը: Այսօր դատարանը դռնփակ դատական նիստում լսեց Վարագյանի ընկերուհուն` գործում որպես լրացուցիչ վկա ներգրավված Համասփյուռ Մուրադյանին:
Այնուհետև դատարանը հրապարակեց Վարագյանի դեմ տուժողի կողմից ներկայացված քաղհայցը: Տուժողն, իբրև իրեն պատճառված վնասի փոխհատուցում, ամբաստանյալից պահանջել է 4. 779796 ՀՀ դրամ գումար: Քաղհայցի վերաբերյալ դատարանը դիրքորոշում կհայտնի վերջնական դատական ակտ կայացնելիս:
Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց հուլիսի 24-ին: