կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-10 08:40
Քաղաքական

Ո՞րն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման հիմնական պատճառը

Ո՞րն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման հիմնական պատճառը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Երեւանը Մաքսային միությունից որեւէ կերպ չի կարողանում մոտ հազար անուն այսպես կոչված «զգայուն» ապրանքների համար ստանալ մաքսային բարենպաստ ռեժիմ։ Խոսքն ապրանքների այն հայտնի ցանկի մասին է, որոնք ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում պետք է հարկվեն շատ ավելի բարձր մաքսատուրքերով, քան ներկայումս: Իսկ առաջարկվող պայմաններով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նշանակում է, որ այդ ապրանքների գները Հայաստանում կտրուկ կբարձրանան, որոշ դեպքերում մինչեւ 15-20 տոկոս:

Ըստ իրազեկ աղբյուրների, հիմնականում դա է պատճառը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, թեեւ հրապարակայնորեն ՀՀ իշխանությունները հերքում են, որ նման խնդիր կա»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: