Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Եվ ժամը 15:00-ին հրապարկեց այս գործով որոշումը:
40 էջից բաղկացած որոշման մեջ ՍԴ-ն անդրադարձել էր պայմանագրով Հայաստանի կողմից ստանձվելիք պարտականությունների` ՀՀ սահմանադրության դրույթներին համապատասխանության հարցը և որոշել, որ դրանք հակասության մեջ չեն գտնվում:Սակայն ինչպես արդարդատության նախարարությունն է ներկայացրել, ներպետական շուրջ 20 օրենքներում պետք է փոփոխություններ արվեն` համապատասխանեցվելով ԵՏՄ օրենսդրությանը:
Այսպիսով ՍԴ-ն որոշեց, որ վերոհիշյալ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, և ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Yerkir.am-ի թղթակիցը հաղորդեց, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո դահլիճում ներկա մարդիկ սկսեցին վանկարկել՝ «ա-մոթ» և «да здравствует Советский Союз»: