Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները փոխկապակցված են այլ երկրների արտաքին քաղաքականության հետ, մասնավորապես` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը , Հայաստանին զսպաշապիկ հագցնելը , նաև այն խոչընդոտները, որ իբրև թե մաքսակետ են ուզում դնել Հայաստանի ու Արցախի միջև:
Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման մասին, Աշոտ Աղաբաբյանը ասաց. «Բոլոր հարցերը փոխկապակցված են, բոլոր երկրները իբրև ուզում են, որ ամեն ինչ լավ լինի, բայց ամենից շատ ուզում են, որ իրենց լավ լինի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն էլ նշեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառները գտնվում են ենթադրությունների դաշտում, եւ ինքը չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվության:
«Բանակցողներին է պետք հարցնել, թե չէ ամեն ինչ կարելի է ենթադրել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը չի կարող ակտիվացնել պատասխան գործողությունները ոչ համաչափ ձևով, որովհետև դա կնշանակի սրել իրավիճակը:
«Մենք կողմնակիցն ենք կարգավորման խաղաղ ճանապարհին, ահա ինչու ցանկանում ենք ավելորդ սրություն չմտցնել հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց պատգամավորը: