|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանել է հարցին` ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարարությանը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ջոն Հեֆֆերնը ասել էր. «Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի» :
Րաֆֆի Հովհաննիսյանը նախ ասաց, որ չի ցանկանում վերլուծել այս կամ այն երկրի, թեկուզ` բարեկամ երկրի դեսպանի հայտարարությունը, այնուհետև հայտարարեց, որ ցանկացած երկիր իր սեփական քաղաքականությունն է հետապնդում, և եթե Ջոն Հեֆֆերնն իսկապես նման բան է ասել, ուրեմն «մենք այդ պատասխանի հետ համաձայն չենք»:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե Արցախի իշխանությունները չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա հարցի կարգավորումը ոչ մի տեղ չի տանի:
«Եթե լինելու են փոխզիջումներ, ապա դա պետք է լինի` Արցախի ու Ադրբեջանի պատվիրակների միջոցով որոշված: Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: