կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 13:00
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

 

Պաշտոնական այցով ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ. հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամլո գրասենյակից:

 

Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:

 

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջեւ: «Զրույց Հայաստանի մասին» վերտառությամբ այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի (Institute for European, Russian, and Eurasian Studies), «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության եւ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով:

 

Միջոցառման ավարտին նա հարցազրույցներ է տվել տեղական եւ միջազգային լրատվամիջոցներին: