Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թեև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի որոշ կարծիքների ու գնահատականների հետ, որոնք վերաբերում են ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական խնդիրներին, համաձայն կարող է չլինել, այնուամենայնիվ, բարձր է գնահատում նրա դիվանագիտական առաքելությունը, հատկապես` կրթության ոլորտում գործակցությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ կրթության ոլորտում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ գործակցությունը կարող է լինել լավ օրինակ՝ պատասխանելով այն հարցին` արդյո՞ք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հեղինակազրկված չէ իր հայտարարությունների ու դիրքորոշումների պատճառով:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Ջոն Հեֆերնին անվանել էր «էժանագին լոբբիստ», իսկ Արմեն Աշոտյանը հակադարձել էր` ասելով, որ նրան այդպես անվանելիս հարկ է հիշել, որ Ջոն Հեֆերնը ներկայացնում է միջուկային գերտերություն: