Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը փետրվարի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից նշանակվել է արտաքին գործերի նախարարի խորհրդական: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԱԳՆ մամալո խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ, ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ, այսօր-վաղը Ալեքսան Հարությունյանը կդառնա «նորին գերազանցություն պարոն»՝ առնվազն նախարարի խորհրդական։ «Եվ չնայած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը մինչ այդ պաշտոններին անցնելը դիվանագիտական ծառայություն էր անցնում Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանն ու լրատվամիջոցներով էլ ասել էր, թե հանգստանում է և մտադիր չէ ու անգամ չի պատկերացնում դիվանագիտական կարիերայի վերսկսումը։ Նրա խոսքով, դիվանագիտական աշխատանքն ուղղակի ջահելություն է եղել՝ «...երբ 27-28-29 տարեկան էի»,- գրել է թերթը: