|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԿԺԴՀ կառավարությունն առաջարկել է Հարավային Կորեային` քայլեր ձեռնարկել` հաշտեցման ու միասնականության ճանապարհ բացելուն ուղղված: Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի հրապարակած հայտարարության մեջ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փհենյանը նշում է, որ միավորումը կարելի է իրականացնել դաշնայնացման սկզբունքներով, ինչը ենթադրում է «երկու տարբեր սոցիալական համակարգերի ու գաղափարախոսությունների գոյություն»:
Այս նպատակով ԿԺԴՀ-ն առաջարկում է «հրաժարվել հակամարտությունից ու թշնամանքից, վերջ դնել արտաքին ուժերից կախվածությանը, բարենպաստ պայմաններ ստեղծել Հարավի ու Հյուսիսի միջև հարաբերությունների կարգավորման համար»: