Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԿԺԴՀ գերագույն հրամանատարությունը երեկ վերջնագիր է ներակայացրել Հարավային Կորեային` պահանջելով դադարեցնել Փհենյանի դեմ ուղղված թշնամական գործունեությունը. տեղեկացնում է France-Presse-ը:
«ԿԺԴՀ ամբողջ բանակը եւ ժողովուրդը անչափ վրդովված են այդ հրեշավոր հանցագործությունից»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ եւ պարզաբանվում, որ հանցագործություն ասվածը հարավկորեացի ակտիվիստների ակցիաներն են` կազմակերպված ապրիլի 15-ին` ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի 101-րդ տարեդարձի օրը. ակտիվիստները Սեուլում այրել էին նրա, նրա որդու Կիմ Չեն Իրի եւ թոռան` Կիմ Չեն Ընի նկարները:
Վերջնագրի տեքստի համաձայն` նոր վիրավորանքների դեպքում ԿԺԴՀ-ն կհարձակվի իր հակառակորդների վրա առանց զգուշացման, եւ եթե Հարավային Կորեան ցանկանում է երկխոսություն սկսել ԿԺԴՀ-ի հետ, պետք է ներողություն խնդրի վիրավորական գործողությունների համար: