Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Հարավային Կորեային՝ Սեուլում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Մենք ազդված ենք Սեուլում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ զոհվածների ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Սեուլի կենտրոնում գտնվող Itaewon Walking Street-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 151, վիրավորվել՝ առնվազն 82 մարդ։
Զոհվածների թվում են 19 օտարերկրացիներ, այդ թվում՝ ՌԴ երեք քաղաքացիներ։ Մահացածների թվում կա 97 կին եւ 54 տղամարդ։ Զոհերի մեծ մասը 18-ից 30 տարեկան են։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք բացահայտել են զոհերից 140-ի ինքնությունը։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ողբերգության կապակցությամբ համազգային սուգ է հայտարարել։