|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Եթե Հարավային Կորեան սկսի Ուկրաինային զենք մատակարարել, Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Коммерсантъ»-ը։
Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր, որ ծրագրում է վերանայել Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու հնարավորությունը։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի՝ ԿԺԴՀ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքելուց հետո։
«Եթե դա տեղի ունենա, մենք նույնպես համապատասխան որոշումներ կընդունենք, որոնք դժվար թե դուր գան Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությանը»,- Հանոյում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը։Նա պարզաբանել է, որ Հարավային Կորեան անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ ստորագրված համաձայնագիրը ենթադրում է օգնություն միայն համաձայնագրի կողմերից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում։
«Որքան ես գիտեմ, Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի դեմ ագրեսիա չի ծրագրում, ինչը նշանակում է, որ այս ոլորտում մեր համագործակցությունից պետք չէ վախենալ»,- շեշտել է ՌԴ նախագահը։