Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայի իշխանությունները բողոք են ներկայացրել Հարավային Կորեային Սեուլի նախատեսած` ծովային ընդերքի հետազոտությունների կապակցությամբ, որոնք նախատեսվում են վիճելի Տակեսիմա կղզների տարածքում: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան. հաղորդում է РИА Новости-ն:
«Ըստ Հարավային Կորեայի ազգային օվկիանոսագիտական հետազոտական ինստիտուտի տեղեկատվության՝ մրցույթ է հայտարարվել Ճապոնիայի տարածքային ջրերում` Տակեսիմա կղզիների շրջանում, հետազոտությունների անցկացման համար, ինչն անընդունելի է Տակեսիմայի տարածքային պատկանելության` ճապոնական դիրքորոշման հետևանքով։ Տեղեկատվության ստուգումից հետո միայն մենք վճռական բողոք ուղղեցինք դիվանագիտական ուղիներով` պահանջելով դադարեցնել վերոնշյալ ծրագրերը»,- շեշտել է Սուգան։
Տոկտո կղզիները (ճապոնական անվանումը՝ Տակեսիմա) գտնվում են Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև` Ճապոնական ծովում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք դարձան կորեական։ Ճապոնիան դա համարում է «ապօրինի զավթում»` կղզիները համարելով իր տարածքի մաս, և վարչականորեն դրանք ներառում է Սիմանե պրեֆեկտուրայի կազմում։
Ճապոնիան Կորեային առաջարկում է կղզիների հարցը ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Սակայն Հարավային Կորեան համարում է, որ դրանք կորեական տարածք են պատմականորեն, աշխարհագրորեն և իրավաբանորեն։