| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով: Ֆիլհարմոնիկը կրկին կներկայացնի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը: Ֆլորիա Տոսկայի դերերգը կկատարի անվանի սոպրանո Հասմիկ Պապյանը:
Մյուս դերերգերում հանդես կգան երգիչներ Հովհաննես Այվազյանը (սոպրանո, Կավարադոսսի դերում), Ամարտուվշին Էնխբատը (Մոնղոլիա, բարիտոն, Սկարպիայի դերում), Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտտիի դերում): Համերգին կմասնակցեն նաև «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար (Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» մանկական (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար երգչախմբերը Սարինա Ավթանդիլյան) երգչախմբերը: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին 40 տարվա դադարից հետո ֆիլհարմոնիկը նախաձեռնեց կյանքի կոչել «Տոսկա»-ի համերգային կատարումը: