|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է երգչուհի Հասմիկ Պապյանը։
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտարարել էր, որ Օպերայի նոր տնօրենի անունը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Դրանից հետո լրատվամիջոցներում տնօրենի հավանական թեկնածուների անուններ էին հնչում՝ Հասմիկ Պապյան եւ Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյան։