|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Մոդուս վիվենդի կենտրոն» ՀԿ ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր պարզվեց, որ մի տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից:
Իհարկե, որևէ հոդաբաշխ բացատրություն չկա և չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական և թորքական միաջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ:
Ես երբեք որևէ վիրավորկան կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի և ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո տպագրել եմ և տպագրելու եմ փաստաթղթեր և փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաև վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը և ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:
Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական և հասարակական գործունեությունը և ազատորեն արտահայտվելու եմ:
P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք:
Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում»: