Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ես ոչ միայն հանցագործ եմ, այլևս մարդասպան, էլ ի՞նչ ասեմ, որ ձեզ լավ զգաք»,- այսպես սկսեց տուժող Արթուր Հակոբյանին իր հարցադրումները դերասան Վարդան Պետրոսյանը` խնդրելով իր հարցերի մեջ թակարդ չփնտրել: Նա տուժողից հետաքրքրվեց, թե ե՞րբ է հայտարարել, որ փող չունի, որ փոխհատուցումը վճարի: Հակոբյանը պատասխպանեց. «Ձեր դատապաշտպանն է նախորդ դատական նիստին ասել»:
Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, ակնարկեց, որ ինքը նման բան չի ասել:
Այնուհետև ամբաստանյալը հայտնեց, որ, իր տեղեկություններով, Արթուր Հակոբյանին հիվանդանոցում այցելել են իր ընկերները՝ արվեստագետներ Աշոտ Ղազարյանը եւ Հարություն Մովսիսյանը: «Ճի՞շտ է, որ Դուք իրենց ասել եք, որ աչքը կպավ, երևի բան ա, պատահում ա, մարդ էր, աչքը կպել է»,- հարցրեց նա: Ի պատասխան, տուժողը բորբոքված պատասխանեց. «Երբ որ ես պատմում էի, ոնց է տեղի ունեցել դեպքը, Հարություն Մովսիսյանի ու Աշոտ Ղազարյանի աչքերը «թռնում էին դուրս», ասում էին` ո՞նց սենց բան ա եղել, բա մենք ուրիշ բան գիտեինք»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: