Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու մասին, նրա հակվածությունների, թերությունների, բնավորության գծերի մասին: Ներկայացնենեք աչքի գույները և դրանց նշանակությունները:
Սև աչքեր
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ինքնավստահություն և հսկայական կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի: Սիրահարվելով այսպիսի մարդու շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի այս մարդկանց խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական է, նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին, բայց երբեք չեն ներում անհավատարմությունը և վիրավորանքը: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Վերջիններս շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և լավ ընկերներ, և սկզբունքային ղեկավարներ: Պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն թշնամու:
Երկնագույն (բաց կապույտ) աչքեր
Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները` պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Կապույտ աչքեր ունեցող մարդիկ միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկանելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Վերջիններիս խորհուրդ է տրվում փոխզիջումների գնալ:
Մոխրագույն աչքեր
Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Իրենք երբեք չեն հիասթափեցնում գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները:
Շագանակագույն աչքեր
Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն են, հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել:
Մուգ -կապույտ աչքեր
Մուգ-կապույտ գույնը խոսում է զուսպ անձնաբորության մասին: Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց հաճախ չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց հոգին:
Այսպիսի մարդիկ երիտասարդ տարիքում սովորաբար երազում են հեքիաթային արքայազների և արքայադուստրերի մասին: Նրանք գերզգայուն հոգի ունեն, ինչի հետևանքով կարող են վիրավորվել ամեն մի չնչին բանից և երկար չեն կարող ներել վիրավորողին:
Էմմա ԱՍԱՏՐՅԱՆ