Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զուր չեն ասում, որ ամենաինֆորմացվածը տաքսու վարորդներն են ու վարսահարդարները:
-Տեսա՞ր Ծառուկյանին ոնց չթողին առաջադրվի:
-Ո՞վ:
-Ո՞նց թե` ով, Սերժը:
-Փաստորեն, չի՞ թողել:
-Խի չգիտեի՞ր, որ չի թողել: Ասել ա` տես հա, եթե դրել ես, մի ամսում սննկացնելու եմ:
-Իսկ եթե դներ, կհաղթե՞ր Ծառուկյանը:
-Խի կասկածում ես, 100 տոկոս հաղթող էր, եթե, իհարկե, թողեին: Ես ժողովորդի հետ շատ եմ շփվում: Կոտայքի մարզի ժողովրդի, հենց աբովյանցիների մասին չեմ է խոսում. սաղ Էրեւանը Ծառուկյանին էր ուզում, բայց դե չթողին, էլի, դնի: Բայց գիտես, դեռ հաստատ չի. վաղը Մոսկվա ա թռնելու, Պուտինի հետ պետք ա հանդիպի:
-Ո՞նց Մոսկվա, բա վաղը ՀՀԿ-ի համագումարին չի՞ մասնակցելու:
-Տո չէ, այ ցավդ անեմ, ի՞նչ համագումար, Ծառուկյանին չի հրավիրել, հրավիրեին էլ, չէր գնա: Վաղը Ծառուկյանն ա Մոսկվա թռնում, մյուս օրն էլ` Սերժը: Ծառուկյանին սիրում ա էս ժողովուրդը, սաղ օրը իբր ձեռ են առնում` Ծառուկյանը սիլիտրա բաժանեց, տրակտոր տվեց, տո ասա` դուք տայիք, պետություն եք...Դրանք շատ են հասկանում սիլիտրան ու տրակտորն ինչքան պետք ա ժողովրդին... էն էն Շախմազարովը (Էդուարդ Շարմազանովին նկատի ունի)... Հայ էլ չի չէ՞, ասում ա` ով տեղից վեր ա կացել, նախագահ ա ուզում առաջադրվի: Տո ասա քո ինչ գործը, եթե դուք մեկ ա հաղթելու եք, էլ ինչ եք մեծ-մեծ խոսում, էդ խոսալն ա, մեկ ա գիտենք դուք եք լինելու, գոնե էդքան մի խոսացեք էլի...Ընտրությունների ժամանակ էլ ասելու են` 3 մլն 500 հազար ընտրող ունենք, որ ասենք էլ` որտեղի՞ց էդքան մարդ Հայաստանում, ասելու են` բա սիրահայերն են եկել Հայաստան: Սաղ իրանց ձեռն ա:
-Վերջը ո՞ւմ եք ընտրելու:
-Չեմ ընտրելու Սերժին, Ծառուկյանը լիներ իրան կընտրեի, հիմա Սերժի դեմ գիժ էլ դնի, գժին եմ ընտրելու: Այ ցավդ տանեմ, կարող ա մենք չենք հասկանում, որ Ծառուկյանը նախագահ կարող ա չկարանա էլ աշխատի, բայց սրանից հաստատ լավ կլինի: Բաներ կա, որ սենց չպետք ա լինի: Ճիշտը որ ուզում ես իմանաս` Սերժի անունը ախպերը հանեց, էն Լինսը («Լինսի» հիմնադրամը նկատի ունի) փողերը բա խի կտրեց, ախպերը գնացել` դրա կազինոն էր ուզում առնել, էն էլ ասեց, դե դուք որ կազինո առնող եք, էլ խի եմ փող տալիս...
-Վերջը ի՞նչ ա լինելու:
-Էհ, Ծառուկյանը որ դներ, մի բան կլիներ...
Yerkir.am-ի թղթակցի եւ տաքսու վարորդի այսօրվա զրույցը